Հանրագիտարան
ՏԻԳՐԱՆ ԵՍԱՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է արձակագիր Զապել Եսայանի ամուսինը: Մասնագիտական կրթությունն ստացել է Կ.Պոլսի գեղարվեստների վարժարանում: Երիտասարդ հասակից եղել է գծագրության ուսուցիչ Ղալաթիայի Կենտրոնական վարժարանում: 1896թ. անցնելով Փարիզ, կատարելագործել է արվեստը, հետևել գեղարվեստի ազգային վարժարանի դասընթացներին` աշակերտելով Ժան Պոլ Լորանին, սովորել Ժյուլիեն ակադեմիայում: Հեղինակ է դիմանկարների, բնանկարների և թեմատիկ պատկերների` «Դպրոցի մոտ: Ստամբուլ» (1902-05թթ), «Զապել Եսայանի մոր դիմանկարը» (1919թ.), «Փողոց Փարիզում» (1910-21թթ): Նրա ուշագրավ նկարներից են «Բյուզանդական գերեզմանատունը», «Սկյուտարի սեմին վրա», «Պոլսի փողոցներից մեկը», «Արևելյան պեյզաժ» և այլն: Հեղինակ է նաև գրքի ձևավորումների, թարգմանությունների: Զբաղվել է նաև քանդակագործությամբ: Գեղարվեստի վերաբերյալ հոդվածներով աշխատակցել է «Ծաղիկ» (Արշակ Չոպանյան), «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազդակ» և այլ պարբերականների: Ֆրանսերեն և թուրքերեն հոդվածներ է տպագրել երիտթուրքերի արտասահմանյան մամուլում («Մեշվերեթ», «Շուռայի յումեթ»)` Միհրան ծածկանունով: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: 1935թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: Մի քանի տասնյակ գործեր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Փարիզում: