Հանրագիտարան
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Լրագրող, հրապարակախոս
Ծնվելէ 1960թ. մայիսի 1-ին, Երևանում: 1977թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ստացել է շինարարի մասնագիտացում Մոսկվայի թիվ 48 պրոֆտեխուսումնարանում: 1980-83թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում: 1988թ. ավարտել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը՝ ստանալով գրական աշխատողի որակավորում: 1988-90թթ եղել է «Կոմունիստ» օրաթերթի թղթակից, բաժնի վարիչ, 1990-93թթ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր, 1993-95թթ՝ ՀՀ Հեռուստա և ռադիոհաղորդումների պետական վարչության պետը, 1995-98թթ՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրենը, 1998-99թթ՝ «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 1999-2000թթ՝ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հանրության հետ կապերի վարչության պետը, ապա՝ ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետը, 2001-03թթ՝ «Էկոնտե» ՍՊ ընկերության տնօրենը, 2005-06թթ՝ Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը, 2006-09թթ՝ «Հայկական զարգացման բանկ» ԲԲԸ տնօրենների խորհրդի անդամ, 2011-14թթ՝ «Ծաղկունքի բաց դպրոց» պետական հիմնադրամի տնօրենը, ապա՝ «Դար» տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավարը, 2014-16թթ՝ «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի ղեկավարը, «Արձագանք» ռադիոընկերության և «Դոմինանտ Փրոդաքշն» ՓԲ ընկերության տնօրենը: 1998-99թթ դասավանդել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանու, 2006-08թթ՝ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 2000թ-ից «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հասարակական կազմակերպության վարչության նախագահն է: 2016թ. նշանակվել է Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, իսկ 2019թ. ընտրվել է ՀՌՀ նախագահ: