Հանրագիտարան

ՏԻԳՐԱՆ ՄՆՈՅԱՆ

Պարող

Ծնվել է 1992թ. ապրիլի 14-ին, Երևանում: 2000թ. ընդունվել է «Գրանդ Սան» պարային համույթ (ներկայում՝ Ամբերդ): 2009-13թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության բաժնում, 2013-15թթ՝ նույն բաժնի մագիստրատուրայում: 2009-13թթ պարել է Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բարեկամություն» պարի պետական անսամբլում: Վեց տարի աշխատել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Արաբկիրի Հայորդյաց տան «Ամբերդ» պարային համույթում որպես պարուսույց: Հանդես է եկել դասական, ազգային, հայկական և այլ ազգերի ժողովրդական պարային համարներով: 2010թ-ից «Պրոֆ Արտ» պարային համույթի համահիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է: 2014թ-ից հիմնադրել է «Պրոֆ Արտ» պարային մանկապատանեկան ստուդիան: 2017թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Պարի միջազգային խորհրդի անդամ է: 2012թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: