Հանրագիտարան

ՏԻԳՐԱՆ ՉԻԹՈՒՆԻ

Բանահավաք, բանասեր

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Վանի Սբ. Անանյան և Հիսուսյան վարժարաններում։ 1898թ. ավարտել է Երամյան բարձրագույն վարժարանը։ 3 տարի ուսանել է Կարինի Սանասարյան դպրոցում։ 1910թ. հաստատվել է Կ.Պոլսում, հիմնել «Հայագիտում» հրատարակչությունը։ 1940-ական թվականների սկզբին տեղափոխվել է Փարիզ։ Աշխատակցել է Կ.Պոլսի և սփյուռքահայ պարբերականներին։ Փոխադրել և հրատարակել է «Լեյլի Մեջնուն» (1911թ.) հայ-քրդական սիրերգը, «Մայրենի աշխարհ» (գիրք 1, 1913թ.) գրքույկը։ Ազգագրական-բանահյուսական աշխատություններից առավել ուշագրավ է տոհմիկ՝ խաղերի և ժամանցների «Արևելյան խաղաշխարհ» (հ.1-2, 1919թ., Հ.Իզմիրյան մրցանակ, 1907թ.) ժողովածուն։ Սպարկերտցի և կառկառցի բանասացներից գրի է առել «Սասնա ծռերի» 4 տարբերակ, համադրել մինչ այդ հրատարակված տարբերակների հետ և հրատարակել «Սասունական» (հ.1, 1942թ.) խորագրով։ Մամուլում հանդես է եկել Վրույր, Ես, Հեռագետ, Այգեցի, Շեմիր և այլ ծածկանուններով։ Նրանից Վանի ժողովրդական երգեր է գրի առել Կոմիտասը։ Մահացել է Փարիզում: