Հանրագիտարան
ՏԻԳՐԱՆ ՉՅՈԿՅՈՒՐՅԱՆ
Արձակագիր
Ծնվել է Թուրքիայի Տրապիզոնի վիլայեթի Գյումուշխանե գյուղում: Մանկությունն անցել է Տրապիզոն քաղաքում, որտեղ 1896թ. հայկական ջարդերի ժամանակ կորցրել է ծնողներին: 1907թ. ավարտել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանը, զբաղվել ուսուցչությամբ։ Եղել է Ֆրանսիայում, Իտալիայում: 1911թ. Մ.Շամտանճյանի հետ հրատարակել է «Ոստան» եռամսյա հանդեսը, որտեղ տպագրել է «Ճամբուս վրա» ճամփորդական նոթերը, ուսումնասիրություն Ալեքսանդր Շիրվանզադեի մասին, թարգմանություններ (Մոպասանից, Իբսենից, Շոուից, Լ.Անդրեևից)։ Պատմվածքների մի մասը լույս է ընծայել «Հայրենի ձայներ» (1910թ.) ժողովածուով։ Գրողի «Հերոսը» (1911թ.) վիպակի գլխավոր գործող անձը ժողովրդի հայրենասիրական-ազատասիրական զգացումները չարաշահող կեղծ հեղափոխականն է։ «…Ինչո՜ւ հայուն տառապանքը ասանկ հավերժացավ»՝ այս մտասևեռումով է գրված «Վանքը» (1914թ.) վեպը (կառուցվածքը՝ օրագրային), որն արտահայտում է հեղինակի երազանքները (ազատ հայրենիք, առողջ հասարակություն և անհատ, բանականության հաղթանակ՝ ընդդեմ բարբարոսության), ինչպես նաև նրա այն համոզումը, թե՝ «Ազգերն առանց հեղափոխության չեն կրնար ազատիլ…»։ Տպագրել է նաև գրախոսություններ ու հոդվածներ՝ Մեհեկան ծածկանունով։ Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքական կառավարության կողմից մի շարք հայ մտավորականների հետ միասին ձերբակալվել է և սպանվել է Այասում: