Հանրագիտարան

ՏԻԳՐԱՆ ՍԱՆՈՅԱՆ

Թմբկահար

Ծնվել է 1978թ. մարտի 1-ին, Երևանում: 1986թ-ից եղել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության «Արևիկ» մանկական անսամբլի թմբկահար: 1995-2000թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի փողային-էստրադային բաժնում: 1997-2002թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում: 2002թ-ից աշխատում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում: Հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, նվագել հայ երգարվեստի մի շարք կատարողների հետ` Արամո և Էմմա Պետրոսյան, Շուշան Պետրոսյան, Զարուհի Բաբայան, Ալլա Լևոնյան, Թաթա Սիմոնյան, Արման Հովհաննիսյան, Ռազմիկ Ամյան, Դավիթ Ամալյան, Հարություն Փամբուկչյան և այլք: