Հանրագիտարան
ԱՌՆՈԼԴ ԱՂԱԲԱԲՈՎ
Կինոռեժիսոր
Ծնվել է Բաքվում: 1947-49թթ աշխատել է որպես տպագրիչ, 1949-52թթ` ծառայել Սովետական բանակում: 1953-57թթ աշխատել է որպես Ներքին գործերի շրջանային բաժանմունքի պետ: 1962թ. ավարտել է Մոսկվայի ռեժիսորական և սցենարական բարձրագույն դասընթացները` Մ.Բլեյմանի և Վ.Սոլովյովի արվեստանոցները: 1967թ-ից հանդես է եկել նաև որպես ռեժիսոր: Ֆիլմերից են` «Կոչված են ապրելու» (1960թ., սցենարիստ), «Ճանապարհ» (1961թ., սցենարիստ), «Բարև, ես եմ» (1965թ., սցենարիստ), «Գառնի» (1966թ., սցենարիստ, ռեժիսոր), «Վերադարձ» (1972թ., սցենարիստ), «Սովետական Հայաստան» (1972թ., սցենարիստ), «Մոռացված հեքիաթների կիրճը» (1974թ., սցենարիստ), «Շեկ ինքնքթիռ» (1975թ., սցենարիստ, ռեժիսոր), «Արևիկ» (1978թ., սցենարիստ, ռեժիսոր), «Յոթ սարից այն կողմ» (1980թ., սցենարիստ, ռեժիսոր), «Սիրամարգի ճիչը» (1982թ., սցենարիստ), «Մենավոր ընկուզենի» (1986թ., սցենարիստ), «Որտեղ էիր, մարդ Աստծո» (1992թ., սցենարիստ, ռեժիսոր) և այլն: 1980թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: