Հանրագիտարան

ՑՈԼԱԿ ՂԱՆԴԻԼՅԱՆ

Գրաֆիկ, ծաղրանկարիչ

Ծնվել է Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սովորել է տեղի Ս.Մերկուրովի անվան կերպարվեստի դպրոցում, աշակերտել է գեղանկարիչ Հակոբ Անանիկյանին, ապա ուսումը շարունակել Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Աշխատակցել է «Գրական թերթ», «Ավանգարդ», «Խորհրդային Հայաստան», «Դպրություն», «Ոզնի», «Կանչ» (նախկինում «Պիոներ կանչ») և այլ պարբերականների, ձևավորել է գրքեր, թերթեր (շուրջ 500), «Զորավար Անդրանիկ» թանգարանը: Հեղինակել է նաև ծաղրանկարներ, բնանկարներ, դիմանկարներ, «Ճանաչիր քո հայրենիքը» խաչբառեր, գլուխկոտրուկներ, բառախաղեր, գաղտնագրեր պարունակող խաղ-գիրքը, Ավետիք Իսահակյանին, Հովհաննես Թումանյանին, Եղիշե Չարենցին, Պարույր Սևակին, Հովհաննես Շիրազին նվիրված ժողովածուների շարքեր: 2013թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության ոսկե մեդալի և ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Մահացել է Երևանում։