Հանրագիտարան

ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Հրատարակիչ, մշակութային գործիչ

Ծնվել է Ներքին Ագուլիսում: Յոթ տարեկանից ապրել է Մոսկվայում, սովորել մասնավոր պանսիոններում, ավարտել Մոսկվայի առևտրական գիտությունների ակադեմիան։ 1880-ական թվականներին տեդափոխվել է Թիֆլիս և զբաղվել մասնավորապես կաշվի արտադրությամբ։ Եղել է «Մուրճ» (1890-93թթ) ամսագրի և «Հորիզոն» (1894թ.) գրական հանդեսի հրատարակիչ, միջոցներ է տրամադրել Հովհաննես Թումանյանի մի շարք երկերի տպագրության համար, «Մուրճ»-ում հանդես է եկել ֆելիետոններով (Եսեմյան ստորագրությամբ), գրել «Վշտի ու թախծի երգիչ Հովհաննես Թումանյան(քննադատական փորձ)» (1905թ.) գրքույկը, թարգմանություններ կատարել ֆրանսերենից ու ռուսերենից։ Պահպանվել է նրան ուղղված Հ.Թումանյանի շուրջ 80 նամակ։ Մահացել է Թիֆլիսում: