Հանրագիտարան
ՔԵԹՐԻՆ ՄԱՆԱՍՅԱՆ
Դերասանուհի
Ծնվել է 1977թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: 1994թ. ավարտել է Երևանի Լալայանցի անվան թիվ 120 միջնակարգ դպրոցը: 10 տարի հաճախել է պարի դասերի: 1994-97թթ սովորել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիայում, 1998-2002թթ` Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժնում: Եղել է Հայաստանի ազգային հեռուստաընկերության «Հեռուստաթատրոն»-ի ռեժիսորի օգնական: 1998թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է «Կաբառե», «Կառավարական համերգ», «Լինսի շոու-ծրագիր», «Միսս Հայաստան, դժոխքային կոմեդիա», «Տիտանիկ, մեյդ ին Արմենիա», «Անտեր գրաունդ», «Հոբելյանական հաճախորդ» և այլ ներկայացումներում: 2003թ-ից ՀՀ թատերական գործիչների միության անդամ է: Վարել է «Շերշե Լյա Ֆամ», «Գիննես», «Շոու 1-02» և այլ հաղորդումներ: Նկարահանվել է «Արմենիկում ուպսա» (1999թ.) ֆիլմում: Մասնակցել է բազմաթիվ փառատոների, արժանացել մրցանակների: 2011թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով: