Հանրագիտարան

ՖԵՆԻՔՍ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Երևանում: 1948թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1962-90թթ եղել է Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետության արվեստանոցի ղեկավարը: Նրա նախագծերով Երևանում ստեղծվել, կառուցապատվել են մի շարք շինություններ, զբոսայգիներ, փողոցներ` Կիևյան փողոցի կառուցապատումը (1953-56թթ), ԺՏՆՑ կրթության և մշակույթի տաղավարը (1960թ.), Աբովյան փողոցի` Թումանյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածների վերակառուցումը (1967թ.), Օղակաձև զբոսայգին (1960-85թթ)` Մեծ շատրվանով (1976-78թթ), Պատանի մարմնամարզիկների դպրոցը (1967թ.), «Անի» հյուրանոցը (1970-72թթ), «Բարեկամություն» հրապարակի ստորգետնյա հետիոտն անցուղու համալիրը (1982թ., ՀՀ Պետական մրցանակ` 1983թ.)` մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի ստորգետնյա և վերգետնյա շենքերով: Հեղինակ է նաև մի շարք հուշարձանների ճարտարապետական մասերի` Ալեքսանդր Սպենդիարյանիհուշարձանը Երևանում (1957թ., քանդակագործ` Ղուկաս Չուբարյան), Վիսարիոն Բելինսկու կիսանդրի Երևանում (1957թ., քանդակագործ` Արա Հարությունյան), Կոմիտասիհուշարձանը Երևանում (1988թ., քանդակագործ` Արա Հարությունյան): Դարձել է 1962-67թթ խորհրդային ճարտարապետական նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր: 1968թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Երևանում: