Հանրագիտարան

ԱՍՏՂԻԿ ԱԲԱՋՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1981թ. նոյեմբերի 11-ին, Երևանում: Սովորել է Երևանի Լ.Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցում: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2006թ-ից աշխատում է Երևանի Հ.Մալյանի անվան պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է Հ.Թումանյանի «Հեքիաթներ», Ն.Գոգոլի «Ամուսնություն» (Ագաֆիա Տիխոնովնա), Լ.Կամսարի «Սաստիկ կոմունիստներ» (Քարտուղարուհի), Ջ.Պատրիկի «Սիրելի Պամելա» (Գլորիա), Հ.Քոչարի «Կարոտ» (Գյուղացի մայրիկ, քարտուղարուհի) և այլ ներկայացումներում: Համատեղ աշխատել է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ նկարահանվել է «Որբեր», «Աննա» և «Մեր գյուղը» հեռուստասերիալներում: