Հանրագիտարան
ԱՐԱ ՄԱԼԻՔՅԱՆ
Ջութակահար
Ծնվել է 1968թ. սեպտեմբերի 14-ին, Բեյրութում։ Հայրը ջութակ նվագել է սովորեցրել դեռ վաղ հասակից։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին, երբ նրանք ստիպված էին երկար ժամանակ ապրել ապաստարաններում, չխանգարեցին նրան սովորել և իր տաղանդը ի ցույց դնել։ Իր առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկան հասակում, իսկ 14 տարեկանում դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ է ստացել, որպեսզի սովորի Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում։ 15 տարեկան հասակում եղել է ամենաերիտասարդ ուսանողը, որն ընդունվել է այդ հաստատություն։ Հետագայում շարունակել է կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, զուգահեռաբար սովորելով այնպիսի աշխարհահռչակ պրոֆեսորների մոտ, ինչպիսիք են Ֆրանկո Գուլին, Ռուջերո Ռիչին, Իվրի Գիտլիսը, Հերման Կրեբերսը և Ալբանա Բերգի քառյակի անդամները։ Հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում, այդ թվում՝ առաջին մրցանակներ Ֆելիքս Մենդելսոնի (Բեռլին, 1987թ.), Պաբլո Սարասատեի (Պամպլոնա, 1995թ.) մրցույթներում։ Մրցանակներ է ստացել նաև Նիկոլո Պագանինիի (Ջենովա), Զինո Ֆրանչեսկատիի (Մարսել), Ռոդոլֆո Լիպեզեր (Գորիցիա), ինչպես նաև Բելգրադի, Լե Մանի, Նյու Յորքի և Ճապոնիայի միջազգային երաժշտական մրցույթներում: 1993թ. Գերմանիայի մշակույթի նախարարության կողմից մրցանակ է ստացել նվիրվածության և լավագույն գեղարվեստական կատարման համար: Նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում՝ Նյու Յորքում, Փարիզում, Վիեննայում, Տորոնտոյում, Կալաոռայում, Մադրիդում, ինչպես նաև Ցյուրիխի, Լոնդոն, Կադիսի, Պուերտոլյանոի, Տոկիոյի, Ստամբուլի, Բեռլինի, Աթենքի, Վենետիկի, Լոս Անջելեսի, Հոնկոնգի, Կուալա Լումպուրի, Կուբայի, Բոգոտայի, Մյունխենի, Բարսելոնայի և այլն համերգասրահներում: 1995թ-ից թողարկել է տասնյակ ձայնապնակներ։