Հանրագիտարան

ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

Թարգմանիչ, արձակագիր

Ծնվել է 1952թ. մարտի 2-ին, Հայաստանի Թալին քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: Աշխատել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, դասավանդել Երևանի պետական և Վ.Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարաններում: Նրա պատմվածքները, պիեսներն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից) տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում և ամսագրերում: 2001թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հրատարակվել են նրա «Իրական հորինվածքներ» (պատմվածքեր, պիես, 2007թ.), «Տիրոջ դասը» (2012թ.) գրքերը: Թարգմանել է 30-ից ավելի գեղարվեստական ֆիլմեր (անգլերենից և ռուսերենից), հեղինակել է ավելի քան 30 թարգմանական գրքեր։ Թարգմանել է Վ.Սարոյանի, Ս.Ֆիցջերալդի, Ջ.Ջոյսի ստեղծագործություններից: Թարգմանաան գրքերից են՝ Լևոն-Զավեն Սյուրմելյանի «98.60» (վեպ, 2005թ.), «Արձակի տեխնիկա, չափ և խենթություն» (2008թ.), Էդվարդ Միլիտոնյանի«Վահագն վիշապաքաղի արկածները» (վեպ, 2006թ.), Էռնեստ Հեմինգուեյի «Ունենալ և չունենալ» (վեպ, 2006թ.), Գագիկ Բաղդասարյանի «Երևան» (ալբոմ, համահեղինակ, 2008թ.)։ 2000թ. արժանացել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության «Լավագույն թարգմանության համար» մրցանակի, 2009թ.՝ «Նարցիս» գրական հանդեսի ամենամյա մրցանակի և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ու ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի, 2010թ.՝ «Վիլյամ Սարոյան» մեդալի, 2012թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։