Հանրագիտարան
ԱՐԱՄ ԻՆՃԻԿՅԱՆ
Գրականագետ
Ծնվել է Ախալցխա քաղաքում: 1929-32թթ ուսուցչություն է արել ՀՀ Գորիսի և Ալավերդու շրջաններում, միաժամանակ հեռակա սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում: 1932թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետի երրորդ կուրս, որն ավարտել է 1933թ.: 1933-34թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ախալցխայի գյուղատնտեսական տեխնիկումում, միաժամանակ աշխատել «Դեպի սոցիալիզմ» թերթի խմբագրությունում: 1934-37թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1937թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1937-38թթ որպես կրտսեր գիտաշխատող պաշտոնավարել է պատմության և գրականության ինստիտուտում: 1938-40թթ ծառայել է սովետական բանակում, մասնակցել 1939-40թթ սպիտակ ֆինների դեմ մղած կռիվներին: 1941-42թթ որպես ավագ գիտաշխատող պաշտոնավարել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի լեզվի և գրականության ինստիտուտում: 1942թ. զորակոչվել է բանակ և մասնակցել Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1946թ. «Արա Գեղեցիկի առասպելը և նրա գրական մշակումները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան: Նույն թվականից աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանիանվան գրականության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, 1958-75թթ` տեքստաբանության բաժնի վարիչ: 1970թ. «Թումանյան. կյանքը և ստեղծագործության պատմությունը. 1869-1899» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան: Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ավետիք Իսահակյան» (Երևան, 1956թ.) գործը: Մասնակցել է Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Պերճ Պռոշյանի, Միքայել Նալբանդյանի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի երկերի գիտական հրատարակություններին` կազմելով առանձին հատորների տեքստեր և ծանոթագրություններ: Աշխարհաբարի է վերածել Ռափայել Պատկանյանի նոր-նախիջևանյան պատմվածքների շարքը: 1980թ. «Հայ նոր գրականության պատմություն» կոլեկտիվ աշխատության համար հետմահու արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: 1970թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման, 1975թ.` ՀՀ ԳԱԱ նախագահության վաստակագրի: Մահացել է Երևանում: