Հանրագիտարան
ԱՐԱՄԱՅԻՍ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Պատմաբան
Ծնվել է Հայաստանի Բյուրական գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում): Սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1940թ. ավարտել է Հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1942թ-ից մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է ռազմաճակատային թերթերի խմբագիր։ 1948-50թթ եղել է ՀԿԿ Երևանի կազմակերպության Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղարը, 1950-51թթ՝ ՀԿԿ Կենտկոմի ագիտացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչը, 1952-53թթ՝ ՀԿԿ Երևանի օկրուգային կոմիտեի առաջին քարտուղարը, 1954-58թթ՝ մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենը, այնուհետև՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ։ Աշխատությունները հիմնականում նվիրված են Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժմանը («Ռևոլյուցիան Անդրկովկասում և Ռուսաստանի պատվիրակները», 1961թ., «Վ.Ի.Լենինը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը», 1963թ., «Հոկտեմբերի բարիկադների վրա», 1967թ.), հայ ժողովրդի մասնակցությանը 1939-45թթ Երկրորդ համաշխարհային պատերազմին («Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում (1941-1945)», 1954թ.), կուսակցական և ռազմական գործիչներին («Ալեքսանդր Մյասնիկյան», 1955թ., «Մարշալ Բաղրամյան», 1978թ.)։ «Հայ ժողովրդի ողբերգությունը ռուս և համաշխարհային հասարակական մտքի գնահատմամբ» (1965թ.) աշխատության մեջ (հիմնականում հրապարակված նյութերի հիման վրա) ցույց է տվել ցարական ինքնակալության ու Ռուսաստանի դեմոկրատական շրջանների վերաբերմունքը հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը, համաշխարհային առաջավոր հասարակայնության արձագանքը 1890-ական թվականների և 1915-16թթ Թուրքիայում կատարված իրադարձություններին։ «Վ.Ի.Լենինը և ազգային հարցի լուծումը ԽՍՀՄ-ում» (1970թ., ռուսերեն) մենագրության մեջ այլ հարցերի հետ մեկտեղ լուսաբանել է Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհի ընդունած «Թուրքահայաստանի մասին» դեկրետի նախապատրաստման և ընդունման պատմությունը, դեկրետը համարել Հայաստանի ինքնորոշման հռչակման և հայկական ժողովրդական հանրապետության ստեղծման ակտ։ Եղել Հայկական ԽՍՀ 3-5-րդ գումարումների Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1957թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1966թ-ից՝ պրոֆեսոր): Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Մահացել է Երևանում: