Հանրագիտարան

ԱՐԱՐԱՏ ԱՂԱՍՅԱՆ

Արվեստաբան, թարգմանիչ

Ծնվել է 1956թ. օգոստոսի 11-ին, ՀՀ Սիսիան քաղաքում: 1960թ. ընտանիքով տեղափոխվել են Երևան: Սովորել է Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցում, 1973-78թթ՝ Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արվեստաբանական բաժնում: 1978թ-ից աշխատել է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի կերպարվեստի բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև ընտրվել է երիտասարդ գիտաշխատողների գիտխորհրդի նախագահ, 1981թ-ից՝ խորհրդի անդամ: 1989թ. Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է դիսերտացիա՝ «Формирование живописного метода Мартироса Сарьяна» թեմայով և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1991թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտքարտուղար և գիտական խորհրդի քարտուղար, 2003թ-ից՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, 2008թ. և 2013թ. վերընտրվել է նույն պաշտոնում: 2003թ-ից ինստիտուտի գիտական խորհրդի նախագահն է: 2005թ. որակավորվել է որպես առաջատար գիտաշխատող, 2010թ.՝ գլխավոր գիտաշխատող: 1995թ. ընդգրկվել է արվեստագիտության բնագավառի գիտական աստիճանաշնորհման 016 մասնագիտական խորհրդի գիտքարտուղար, 2009թ-ից՝ նախագահի տեղակալ: 1986թ-ից սկսել է դասավանդել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, 1996թ-ից՝ Երևանի պետական համալսարանում: 2007թ. Երևանում պաշտպանել է ատենախոսություն՝ «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում» թեմայով և ստացել արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան (2007թ-ից՝ պրոֆեսոր): 2015թ. նշանակվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի ճարտարապետության և շինարարության — 030 մասնագիտական խորհրդի անդամ, 2016թ.՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի վարիչ (հասարակական կարգով): Հեղինակել է նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ու գեղարվեստական մտքի պատմության ուսումնասիրությանը նվիրված 13 գիրք ու մենագրություն, շուրջ 150 գիտական և գիտահանրամատչելի հոդվածներ, որոնք լույս են տեսել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հունգարիայի, Լիբանանի, Լեհաստանի գիտական ժողովածուներում, կերպարվեստին նվիրված հանրագիտարաններում և պարբերականներում: Եղել է առաջինը, ով ուսումնասիրել և հայերեն է շարադրել նոր և նորագույն շրջանների հայ կերպարվեստի ամբողջական պատմությունը: Ընդգրկվել է «Գրականության և արվեստի բնագավառում արվեստի ոլորտի ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2009թ.), «Հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» (2011թ., 2013թ., 2015թ.) և «Հանրապետության նախագահի մրցանակների շնորհման» արվեստի (2006-09թթ) հանձնախմբերում: Հրատարակվել են նրա «Մարտիրոս Սարյան: Կյանքի և ստեղծագործության տարեգրություն» (1980թ., համահեղինակ՝ Մ.Ղազարյան), «Հայաստանի երիտասարդ նկարիչները» (1987թ.), «Մարտիրոս Սարյան. վաղ շրջանի գործունեությունը» 1992թ., ռուսերեն, «Երվանդ Քոչար» 1999թ., ռուսերեն, «Հայերը Սանկտ Պետերբուրգի գեղարվեստական կրթօջախներում (19-20-րդ դարեր)» (2004թ., համահեղինակ՝ Ա.Տեր-Մինասյան), «Փարավոն Միրզոյան» (2005թ., համահեղինակներ՝ Է.Միանսարյան և Լ.Չուգասզյան), «Հայ արվեստի պատմություն» (2009թ., համահեղինակներ՝ Հ.Հակոբյան, Մ.Հասրաթյան, Վ.Ղազարյան), «Հայ կերպարվեստի զարգացման ուղիները 19-20-րդ դարերում (1828-1991)» (2009թ.), «Քաջազի մշտավառ կանթեղը» (2009թ.), «Վարդգես Սուրենյանց (1860-1921)» (2010թ.), «Երվանդ Քոչարիտարածության մեջ» (2013թ.), «Հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմությունից» (2015թ., համահեղինակ՝ Ա.Ասատրյան) և այլ աշխատություններ: Կատարել է նաև թարգմանություններ՝ «Ռուսական պոեզիայի գանձարանից» (2013թ.), «Հայոց ցեղասպանության արձագանքները ռուսական պոեզիայում» (2013թ., Իվան Բունինից, Վալերի Բրյուսովից և Արսենի Տարկովսկուց), Վալերի Բրյուսովի «Հայաստանին» (2014թ.), «Ռուսական պոեզիայի գանձարանից. Միխայիլ Լերմոնտով-200» (2014թ.), Վլադիմիր Նաբոկովի և Արսենի Տարկովսկու «Բանաստեղծություններ» (2014թ.) և այլն: Անդամակցում է նաև ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդին և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյին, Հայաստանի նկարիչների միության վարչությանը: Ընդգրկված է ՀՀ ԳԱԱ փորձագիտական ազգային բյուրոյի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Հայաստանի ժողովրդական արվեստի, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, Մարտիրոս Սարյանի ու Երվանդ Քոչարի թանգարանների գիտական խորհուրդների, ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարանի» գիտահրատարակչական խորհրդի, ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բանբեր հայագիտության» և «Գիտության աշխարհում», ՀՀ նկարիչների միության «Կերպարվեստ» հանդեսների, Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Լրատու» գիտական հոդվածների ժողովածուի և «Կանթեղ» գիտական պարբերականի խմբագրական խորհուրդների կազմում: 1996թ-ից Հայաստանի նկարիչների միության, 2003թ-ից ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի, 2004թ-ից ՀՀ ԳԱԱ գիտահրատարակչական խորհրդի, 2007թ-ից Հումանիզմի պրոբլեմների նախագահության, 2008-ից Հայաստանի նկարիչների միության վարչության, 2009թ-ից Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից, 2011թ-ից Հայոց փիլիսոփայական ակադեմիայի թղթակից, «Հումանիտար և հասարակական գիտութունների բնագավառում ՀՀ պետական մրցանակների շնորհման» հանձնախմբի, 2014թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է: 2005թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվոգրի, 2008թ.՝ ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ոսկե մեդալի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2009թ.՝ ՀՀ պետական մրցանակի, 2012թ.՝ «Գարեգին Նժդեհ» մեդալի, 2013թ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրի, 2016թ.՝ ՀՀ ԳԱԱ վաստակագրի: