Հանրագիտարան

ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆ

Արձակագիր

Ծնվել է 1961թ. փետրվարի 4-ին, ՀՀ Կիրովական (այժմ՝ Վանաձոր) քաղաքում: 1978թ. ավարտել է Կիրովականի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը: 1978-79թթ սովորել է Կիրովականի թիվ 6 պոլիտեխնիկական ուսումնարանում՝ փականագործի մասնագիտությամբ: 1979-81թթ ծառայել է խորհրդային բանակում: 1982-83թթ աշխատել է Կիրովականի քիմիական կոմբինատում: 1983-87թթ սովորել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնում: 1995-2005թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի Վանաձորի մասնաճյուղի «Հյուսիսային ալիք» ռադիոկայանի խմբագրությունում՝ որպես հաղորդաշարերի խմբագիր: 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 1996-97թթ հրատարակել է «Բժշկություն Ձեզ համար» ամսաթերթը: 2002թ. դարձել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ: Նույն թվականին հիմնադրել է «Հրաշամանուկ» մանկապատանեկան պարբերաթերթը՝ լինելով վերջինիս գլխավոր խմբագիրը: Առաջին անգամ գրական մամուլում տպագրվել է 1989թ., երբ «Գարուն» ամսագրի թիվ 8 համարում տպագրվել են հեղինակի երկու պատմվածքները՝ «Վկայություն» և «Բարության սենյակ»: Երկերը տպագրման է ներկայացրել «Գարուն» ամսագրի արձակի բաժնի պատասխանատու Վազգեն Սարգսյանը: Տպագրվել է «Գարուն», «Գրական թերթ», «Նարցիս», «Նորք», «Երկունք», «Գրանիշ», «Անդին» գրական մամուլում: Հեղինակի ստեղծագործություններից մեկը՝ «Կարկանդակներ վարչապետի համար» վերտառությամբ, 1998թ. տպագրվել է «Առավոտ» օրաթերթում: 1999-2001թթ հիմնադրել և տպագրել է «Ռոք ակումբ» երիտասարդական-երաժշտական պարբերաթերթը, որը հայկական մամուլի մեջ առաջինն էր իր բնույթով: 1999-2001թթ բազմիցս կազմակերպել է համահայկական ռոք-փառատոներ՝ համագործակցելով ժամանակի հանրահայտ ռոք խմբերի հետ, այդ թվում՝ «Լավ Էլի», «Բամբիռ», «Սարդ», «Դելիզ» և այլն: 2001-02թթ բանաստեղծ, թարգմանիչ Խորեն Գասպարյանի հետ հիմնադրել է «Հայրենիք և եկեղեցի» ամսաթերթը: Նրա հոդվածներից մեկը՝ «Մեր հոգսերի ձմեռը» վերնագրով, տպագրվել է Մխիթար Սեբաստացիկրթահամալիրի պաշտոնական կայքէջում: 2010թ. հեղինակի «301 գրամ» պատմվածքը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, իսկ երկը հրատարակվել է 2011թ.: Հրատարակվել են նաև նրա «Կենսատարածք» (1994թ.), «Պատերազմի քմահաճույքները» (2004թ.) և այլ գրքեր: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: