Հանրագիտարան

ԱՐԱՔՍ ՍՎԱՃՅԱՆ-ԳԱՐԱԳԱՇՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում: Մինչև 1925թ. ապրել է Կ.Պոլսում, այնուհետև՝ Բուխարեստում, որտեղ 1937թ. ավարտել է կոնսերվատորիան, հրավիրվել օպերային թատրոն։ Դերերգերից են՝ Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»), Սյուզան, Կոնստանցա (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Առևանգում հարեմից»), Սոֆիա, Մանոն (Ժյուլ Մասնեի «Վերթեր», «Մանոն Լեսկո»), Վիոլետա (Վերդիի «Տրավիատա»), Չիո-չիո-սան (Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ») և այլն։ Հավասարապես եղել է կամերային երգչուհի (Շուբերտ, Շուման, Բրամս, Լիստ)։ Բուխարեստի «Կոմիտաս» երգչախմբում իբրև մեներգչուհի կատարել է Ա.Տիգրանյանի, Կոմիտասի, Բ.Կանաչյանի, Հ.Ստեփանյանի, Ա.Դոլուխանյանի և այլոց ստեղծագործությունները։ Եղել է ռումինական երգարվեստի նմուշների լավագույն մեկնաբաններից։ 1957թ. մենահամերգով հանդես է եկել Երևանում։ 1964թ-ից բնակվել է ԱՄՆ-ում, մահացել է Նյու Յրքում։