Հանրագիտարան
ԱՐԵԳ ԳԱԼՈՅԱՆ
Դերասան
Ծնվել է 2001թ. փետրվարի 7-ին, Երևանում: 2007թ-ից հաճախել է «Մետրո» դերասանական թատրոն, 2008թ-ից սովորել է Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 միջնակարգ դպրոցում: Հաճախել է Երևանի Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի կիթառի բաժին: Նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» (2008թ.), «Պատրանք» (2009թ.) հեռուստասերիալներում, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին սերիալ» (2010-13թթ) հումորային նախագծում, գովազդային հոլովակներում: 2011-12թթ «ATV», 2012-13թթ Հայկական Երկրորդ հեռուստաալիքներով վարել է «Տանը մենակ» մանկական հաղորդումը: 2012թ-ից սովորում է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: 2015թ. Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ վարել է «Հայաստանը մենք ենք» հեռուստահաղորդաշարը: Մեկ տարի ապրել և սովորել է Չեխիայի Հանրապետությունում։ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի պատանեկան խորհուրդի անդամ է, զբաղվել է կամավորությամբ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայում և «Կարմիր խաչի» ասոցիացիայում: 2018-19թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար և սցենարիստ: