Հանրագիտարան
ԱՐԵԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Դերասանուհի
Ծնվել է 1948թ. սեպտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Այգեստան գյուղում: 1971թ-ից որպես դերասանուհի աշխատում է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են՝ Ա.Պապայանի«Արտասահմանյան փեսացու» (Կարինե), Վ.Գագլոևի «Ասք մոր մասին» (Ֆուրտիկ), Չ.Դիքենսի «Դավիթ Կոպերֆիլդ» (Դավիթ), Վ.Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» (Պերտիդա), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ» (Ֆերի), Ա.Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Մարթա-Իզաբելլա), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Սոնա), Ա.Շիրվանզադեի «Չար ոգի» (Սոնա), Ա.Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Գայանե), Ա.Բարսեղյանի «Պըլը Պուղի» (Մանուշակ), Կաթնաուխովա-Բրաուսևիչի «Ալվան ծաղիկ» (Ալյոնուշկա), Ն.Զարյանի «Արա գեղեցիկ» (Նուարդ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Կորենկինա), «Համր կինը» (Կատրին), Ա.Պետրոսյանի «Արտոնված եղեռն» (Խելագար կին), Մ.Միտրովիչի «Կողոպուտ կեսգիշերին» (Իլոնկա), Կ.Դանիելյանի «Մենք մեր սարերն ենք» (Մայր), «Տո լաճ տնավեր» (Զուլֆի) և այլն: 2004թ. արժանացել է ԼՂ վաստակավոր արտիստի կոչման, 2006թ. Մետաքսյա Սիմոնյանի 80-ամյակին նվիրված փառատոնին՝ «Արտիստ» մրցանակի: