Հանրագիտարան

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԳՐԻՉ

Գրիչ, բառարանագիր

Ծնվել է 12-րդ դարի 2-րդ կեսին, Մեծ Հայքում։ Ուսանել է Կիլիկիայի Լամբրոն բերդի մոտ գտնվող Ակևռա վանքում, ուր բարձր զարգացման էին հասել գրչության արվեստն ու մանրանկարչությունը։ Նույն վանքում ծավալել է գիտական գործունեություն, գրել «Վերլուծութունք բացերևապէս բազմազան բայից» աշխատությունը և փաստորեն հիմնադրել գրչության արվեստի լեզվական-քերականական տեսությունը։ Նրա ուղղագրական բառարանի առաջին էջը իր գրքում, որ ժամանակի համար գիտական նորույթ էր և ուներ գործնական մեծ նշանակություն, քննել է ուղղագրությանը, գրելու արվեստին, տառադարձությանը, կետադրությանը, տողատմանը, պարբերություններին, վերնագրմանը և գրչությանն առնչվող հարցեր։ Նա հեղինակն է հայերենի առաջին ուղղագրական բառարանի («Վերլուծութիւնք…», գլուխ Ժ), որ պարունակում է երկգրություն ունեցող, դժվարագիր բառերի բազմաթիվ օրինակներ և աչքի է ընկնում արդի նույնատիպ բառարանների բոլոր հատկանիշներով։