Հանրագիտարան
ԱՐԾՐՈՒՆԻ ԳԱԼԻԿՅԱՆ
Ճարտարապետ
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1937թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Աշխատել է Ալեքսանդր Թամանյանիարվեստանոցում, ապա` Հայարդնախագիծ ինստիտուտում: 1942թ. 409-րդ հայկական դիվիզիայի կազմում մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1944-45թթ գտնվել է ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում, վերադարձել է հայրենիք, բռնադատվել և 10 տարով աքսորվել Լվով, ապա` Նորիլսկ: 1949-57թթ եղել է կալանավայրում շինարարության պետ, 1951թ-ից` նախագծային ինստիտուտի հեղինակ-ճարտարապետ, 1957-99թթ` Մայր աթոռ Սբ. Էջմիածնի գլխավոր ճարտարապետը: 1966-68թթ աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում: Եղել է ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամ: Նրա գծագրով և ղեկավարությամբ կառուցվել են Էջմիածնի Մայրավանքի արևելյան և հյուսիսային (աշտարակի ժամացույցով) դարպասները, Արարատյան թեմի վարչական շենքը Երևանում, վերակառուցվել հին և նոր վեհարանները, «Ղազարապատ» շենքը, տպարանը, ճեմարանը (նոր մասի հավելումով), վանականների հանրակացարանը, Երևանի Սբ. Սարգիս եկեղեցին, Խոր Վիրապ վանքը, Գեղարդավանքի բնակելի շենքերը և այլ եկեղեցական շինություններ: 1975թ. նախագծել է Քանաքեռի տարածքում կառուցված ուռուցքաբանության հիվանդանոցի համալիրը: 2002թ. արժանացել է Ա.Թամանյանիանվան ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: