Հանրագիտարան
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հրատարակիչ
Ծնվել է 1971թ. ապրիլի 9-ին, ՀՀ Դիլիջան քաղաքում: 1988թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, 1993թ. ավարտել է մաթեմատիկական կիբեռնետիկա և հետազոտությունների ավտոմատացում ֆակուլտետը, ԵՊՀ ասպիրանտուրան: Գիտական ատենախոսության թեման եղել է «Գերմեծ ինտեգրալ սխեմաների լոկալ հետագծումը»: 6-րդ դասարանից սկսել է գրել և վաճառել համակարգչային ծրագրեր: Աշխատել է որպես ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի պահակ: 1988-92թթ աշխատել է «Առագաստ ԲԵՆ» ՓԲԸ-ում, Երևանի ոսկերչական գործարանում, ԵՊՀ ինֆորմացիոն կենտրոնում, ԵՊՀ տպարանում: 1992թ. գործընկերների հետ հիմնել է «Անտարես» և «Սիեստա» ընկերությունները: Առաջին հրատարակած գիրքը «Ազնավուրը կինոյում» հայերեն ու ռուսերեն գրքերն են (Գարեգին Զաքոյանի ընդհանուր խմբագրությամբ), իսկ առաջին պատվերը Մաթեմատիկայի խնդիրների շտեմարանն էր: 1996թ-ից «Անտարես» ընկերության տնօրենն է: Հասարակական գործունեություն սկսել է ծավալել 1998թ-ից։ 1998թ-ից Հայաստանի գովազդային խորհրդի համահիմնադիրն ու նախագահն է։ 1999թ. ավարտել է Լայպցիգի Գերմանական փաթեթավորման ինստիտուտը, ստացել մթերքի և կենցաղային ապրանքների փաթեթավորում մասնագիտացում: 1999թ-ից Հայաստանի փաթեթավորողների միության համահիմնադիր և խորհրդի անդամ է: 2001թ-ից Հայաստանի գովազդային ոլորտը ներկայացնում է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության համակարգման խորհրդում: Հայաստանի «Պոպոք» գովազդային փառատոնի նախագահն է։ Կիևի միջազգային գովազդային փառատոնի, Մինսկի «Սպիտակ քառակուսի», Սլովենիայի «Ոսկե թմբուկ», Մոսկվայի «Ոսկե խնձոր», Բալթյան երկրների «Ոսկե մուրճ» միջազգային փառատոների ներկայացուցիչն է Հայաստանում: Երևանում նախաձեռնել և իրագործել է գովազդի միջազգային-կրթական համաժողովներ: 2008թ. մասնակցել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում «Գովազդ» մասնագիտության հիմնադրման աշխատանքներին, որն այնուհետև վերածվել է Մեդիայի, կինոյի և գովազդի ինստիտուտի: 2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտի հրավերով մասնակցել է բիզնես-լոբբինգի դասընթացների, ունի գործարարության շահերի առաջխաղացման ու պաշտպանության մասնագետի որակավորում, կազմակերպում է Հայաստանի տարբեր գործարար համայնքների բիզնես շահերի պաշտպանությունը: 2009թ-ից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, 2013թ-ից՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Հայ-ռուսական համալսարանում եղել է պետական քննությունների հանձնաժողովի նախագահ: 2010թ-ից Արքմենիկ Նիկողոսյանի, Զավեն Բոյաջյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Նունե Թորոսյանի, Հռիփսիմե Մադոյանի, Աշոտ Գաբրիելյանի հետ և Հայաստանի ու արտերկրի թարգմանիչների մի մեծ խմբի մասնակցությամբ կազմակերպել և իրագործել է մոտ 400 համաշխարհային գրական կոթողների թարգմանություն 27 լեզվից: «Անտարես» հրատարակչության շրջանակներում հրատարակել է ավելի քան 3500 անուն գիրք: Միաժամանակ մոտ քսան երկրներում ուսումնասիրել է ընթերցանության մակարդակի բարձրացման ծրագրերը և զբաղվել դրանց Հայաստանում տեղայնացման գործով: 2010թ-ից ՀՀ մշակույթի ու կրթության և գիտության նախարարությունների հետ նախաձեռնել է «Ընթերցման օլիմպիադա» ամենամյա ծրագիրը, որը անցկացվում է Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցներում: 2018թ-ից այն անցկացվում է նաև Լեռնային Ղարաբաղի և Ջավախքի դպրոցներում: 2012թ. «Նեքսթ Փեյջ» ծրագրի շրջանակներում նրա ղեկավարած «Հայ գրականություն» հիմնադրամը կազմակերպել է և անցկացրել մի քանի միջազգային համաժողովներ՝ Հայաստան հրավիրելով աշխարհահռչակ հրատարակչությունների խմբագիրների, որոնք հնարավորություն ունեին Հայաստանում ծանոթանալ թե´ հայ գրականության, թե´ դրա ստեղծողների հետ: Հրատարակչական ընկերություններ է հիմնել Ռուսաստանում, Վրաստանում, Ղրղզստանում: «Հայ գրականություն» հիմնադրամի և «Գրքի ինստիտուտ» ՀԿ հիմնադիրն է: Այս կազմակերպությունների շնորհիվ մի շարք հայ գրողներ թարգմանվել և հրատարակվել են արտերկրում: Թուրքիայի հրատարակիչների միության հետ կազմակերպել և իրագործել է հայ հրատարակիչների այց Թուրքիա, հանդիպումներ Թուրքիայի հրատարակչություններում և գրախանութներում: 2014թ-ից «Հայ գիրք» հրատարակչական ասոցիացիայի խորհրդի անդամ է: Հիմնադրել է «Սև ծով» միջազգային գրական մրցանակը: Հայաստանի գործարարների միության և «Բեթ քոնսթրաքթ» ընկերության հետ հիմնադրել է «Լավագույն վեպ» հայաստանյան գրական մրցանակը: Նախաձեռնել է «Արձակ» մրցույթը, որն անցկացվել է 3 տարի անընդմեջ 2012թ-ից: 2014-15թթ նախաձեռնել է «Կամուրջ» թարգմանչաց մրցույթը, որի գլխավոր նպատակը նոր թարգմանիչների հայտնաբերումն էր: