Հանրագիտարան
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Բանաստեղծ, գրականագետ
Ծնվել է 1991թ. դեկտեմբերի 31-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում: 1998-2008թթ սովորել է տեղի Ռ.Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում։ 2010-12թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում։ 2014թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանիանվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (ավարտական աշխատանքի թեման՝ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատության գրական արժեքը)։ 2014-16թթ սովորել է նույն ֆակուլտետի մագիստրատուրայում, մասնագիտացումը՝ լեզվաբան (մագիստրոսական աշխատանքի թեման՝ Ղևոնդ Ալիշանի «Սիսական» աշխատության տերմինաբանությունը)։ 2012-13թթ ավարտել է «Հույսի կամուրջ» ՀԿ լրագրության դասընթացը, սովորել Նունե Ալեքսանյանի դասարանում։ 2012թ. նրա՝ «Ես քո կենդանի սուրն եմ, հայրենի՛ք» պատմվածքը լավագույնն է ճանաչվել ՀՀ ԶՈւ-ում։ 2014թ. ժամանակակից հայոց լեզվի վերաբերյալ նրա փոփոխությունների ծրագիրն արժանացել է Բրիտանական խորհրդի կրթաթոշակին։ 2013-16թթ եղել է ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահը։ 2014թ. հիմնադրել է «Կարդացի և…» գրքի համաբուհական քննարկումների ակումբը։ 2010թ-ից թղթակցել է տպագիր և էլեկտրոնային տարբեր լրատվականների։ 2014թ. համահեղինակությամբ հիմնադրել է «Արեգ» մանկապատանեկան ամսաթերթը։ 2014-15թթ լրագրություն և խոսքի մշակույթ է դասավանդել ՀՊՄՀ հիմնական դպրոցում։ 2015թ-ից ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգողն է։ Հիմնադրել և խմբագրում է նաև «Այսպիսին է կյանքը» կայքէջը։ Հեղինակել է շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածներ։ Ստեղծագործությունները հրապարակվել են «Գրանիշ»-ում, «Գրեթերթ»-ում, «Գարուն»-ում, «Նարցիս»-ում։ «Գրանիշ» գրական համայնքում եղել է 2015թ. ամենաընթերցված գրողը։ 2016թ. հրատարակվել է նրա «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուն: