Հանրագիտարան

ԱՐՄԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Երգահան, երգչուհի, հնագետ

Ծնվել է 1976թ. օգոստոսի 31-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի Գ.Նարեկացու անվան թիվ 137 միջնակարգ դպրոցը։ 1993-98թթ սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ Հեռուստատեսային առաջին բեմելն ունեցել է 5 տարեկանում, հանրային հեռուստատեսության եթերում մեներգելով մանկական «Ոսկե ձկնիկը» օպերետի գլխավոր դերում։ Դպրոցական տարիներից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և համամիութենական փառատոների և համերգների, արժանացել գլխավոր մրցանակների։ Հեղինակային ստեղծագործություններով սկսել է հանդես գալ 1992թ-ից։ 1994թ-ից մասնակցել է հանրապետական հեղինակային երգի մի շարք փառատոների, համերգների և մրցույթների։ 1999թ. ճանաչվել է «Լավագույն երիտասարդ ստեղծագործող կատարող», իսկ 2006թ.՝ «Նարեկացի» երիտասարդ ստեղծագործողների մրցույթում հաղթող («հեղինակային երգ» անվանակարգում)։ Նրա որոշ երգեր ընդգրկվել են վավերագրական այնպիսի ֆիլմերում, ինչպես Մաիտե Ժարդենի «Հիշողության խոռոչները» (Ֆրանսիա) և Վրույր Թադևոսյանի «Պատերազմից հետո» կինոնկարները։ Երգահանի ձայներիզներում տեղ է գտել հեղինակի երգերի միայն փոքր մասը, քանի որ նա նախընտրում է հանդես գալ առավելապես կենդանի կատարումներով՝ ինչպես փոքրածավալ փակ, այնպես էլ բացօթյա համերգներում։ Ստեղծագործական գործունեությանը զուգընթաց զբաղվում է նաև մասնագիտությամբ՝ հետազոտություններ իրականացնելով Հայաստանի հնագիտական մի շարք վաղագույն հուշարձաններում, դասավանդում է ԵՊՀ-ում։ Թողարկել է «Ես ետ կգամ» (2005թ.), «Բարև» (2011թ.), «Հեղինակային երգի հավաքածու N1», «Հեղինակային երգի հավաքածու N2» սկավառակները: 1991թ. արժանացել է Արտեկի «Խաղաղության փառատոն»-ի գլխավոր և «Հանդիսատեսի համակրանք», իսկ Երևանում՝ «Նոր Անուններ»-ի 1-ին մրցանակներին: