Հանրագիտարան

ԱՐՄԻՆԻԱ ԲԱԲԱՅԱՆ

Գեղանկարչուհի

Ծնվել է Վիեննայում: Եղել է դաշնակահար Շուշանիկ Բաբայանի և դաշնակահար, օպերային երգչուհի Մարգարիտ Բաբայանի քույրը: Մասնագիտական կրթությունն ստացել է Թիֆլիսում, ապա` Դրեզդենում։ Ավելի ուշ հաստատվել է Փարիզում, սովորել Ժուլիան ակադեմիայում: 1926թ., 1928թ., 1929թ. և 1931թ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում: Հեղինակել է դիմանկարներ` «Լուի Լալուա» (1926թ.), «Մանուել դը Ֆալիա», «Ձեռագործով կինը», Բնանկարներ` «Արևոտ փողոց», «Հյուսիսային ծովափ» և այլն: Դիմանկարներից երկուսը` «Արշակ Չոպանյան» և «Սոֆի Բաբայան» (1920թ.), գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Փարիզում: