Encyclopedia
ԱԴԻԲԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քանդակագործ
Ծնվել է ՀՀ Արագածոտնի մարզի Իմրլու գյուղում (այժմ` Թթուջուր): 1951թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Աշխատել է կոմպոզիցիայի, դիմաքանդակի բնագավառներում: Աշխատանքներից են` Ստեփան Շահումյանի հուշարձան-կիսանդրին (1957թ., բրոնզ, Ստեփանակերտ, Սուրեն Ստեփանյանի հետ), Խորհրդային Միության հերոս Վ.Լևոնյանի հուշարձանը (1958թ., բազալտ, ՀՀ Վայոց Ձորի մարզի Գնիշիկ գյուղ), Ստեփան Շահումյանիհուշարձան-կիսանդրին (1960թ., բազալտ, Գյումրի), Խորհրդային Միության հերոս Ջ.Կարախանյանի հուշարձանը (1964թ., բազալտ, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղ), Հայրենական պատեզմում զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանը (1966թ., գրանիտ, Արմավիր), Գրիգոր Տաթևացու հուշարձանը (1967թ., բազալտ, Մատենադարան) և այլն: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: