Encyclopedia

ԱԴԻՍ ՀԱՐՄԱՆԴՅԱՆ

Երգիչ

Ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Եղել է սփյուռքահայ էստրադային երաժշտության առաջին կատարողներից: Նրա երգերի խոսքերը հեղինակել է Հասմիկ Մանասերյանը: Առաջինը լույս է տեսել և հանրաճանաչ դարձել «Ծաղիկներ» երգը։ Հայտնի երգերից են նաև՝ «Նունե», «Գարուն Գարուն», «Այլ աչեր», «Ախթամար» և այլն: Թողարկել է շուրջ 30 ձայնասկավառակ: Արժանացել է մի շարք կոչումների և մեդալների: Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից արժանացել է Կոմիտասի անվան մեդալի, 2005թ.՝ Մեծի Տանն Կիլիկիո «Մեսրոպ Մաշտոց» մեդալի: Փարիզի քաղաքապետ Ժակ Շիրակի կողմից արժանացել է Պատվո մեդալի: 2012թ. արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է ԱՄՆ-ի Սանտա Մոնիկա քաղաքում։