Encyclopedia
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆ
Պետական գործիչ, լրագրող
Ծնվել է Թիֆլիսում, խոշոր ազնվականի ընտանիքում։ 1891թ. ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան։ Սովորել է Մոսկվայի և Խարկովի համալսարաններում և ստացել բժշկական կրթություն։ 1897թ. գերազանցությամբ ավարտել է համալսարանը ու ստացել բժիշկի մասնագիտություն։ 1898թ. մեկնել է արտասահման վերապատրաստվելու լավագույն կլինիկաներում։ Այցելել է Իտալիա, Ֆրանսիա ու Գերմանիա, որտեղ ուսուցանել է հիգիենահասարակական, իրավական գիտություններ ու մունիցիպալ գործ՝ սպանդանոցներ, հիվանդանոցներ, ջրամատակարարում։ Փարիզում ու Բեռլինում հրապարակել է մի քանի բրոշյուր ու գիրք նվիրված ջրամատակարարմանը, քարասալարկներին, ժողովրդական տներին և այլն։ Գերազանց տիրապետել է հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին ու վրացերենին։ 1900թ. վերադարձել է Թիֆլիս ու սկսել է զբաղվել քաղաքականությամբ։ 1902թ. ընտրվել է Քաղաքային դումայի խոսնակ, Թիֆլիսի քաղաքային խորհրդի խորհրդական, 1905թ-ից եղել քաղաքային վարչության անդամ։ Մասնակցել է 1905թ. հեղափոխությանը։ 1907թ-ից եղել է Թիֆլիսի քաղաքագլխի օգնականը, 1910-17թթ՝ Թիֆլիսի քաղաքագլուխը։ 1912թ. հանդես է եկել որպես վկա Պետերբուրգում ընթացող Դաշնակցության գործով։ 1914թ-ից եղել է Քաղաքների Միության կովկասյան կոմիտեի նախագահը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ գաղթականներին և Հայոց ցեղասպանությունը (1915թ.) վերապրածներին օգնության կազմակերպողներից մեկն է եղել։ Աջակցել է հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը։ 1915-17թթ եղել է Հայկական Ազգային Բյուրոյի (Թիֆլիս) նախագահի տեղակալը։ 1916թ. դեկտեմբերին մասնակցել է Գ.Լվովի կազմակերպած քննարկմանը Մոսկվայում, որի ընթացքում քննարկվել է կայսերը գահընկեց անելու հարցը։ Լվովի առաջադրանքով փոխանցել է իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին, ով այդ ժամանակ եղել է Կովկասի փոխարքա, հեղաշրջումից հետո զբաղեցնել կայսեր տեղը։ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո ընդունվել է ՀՅԴ շարքերը։ Այդ ընթացքում ղեկավարել է Հայկական Ազգային Բյուրոն (մինչև 1917թ. հոկտեմբերի 17-ը), նախագահել է հայկական քաղաքական կուսակցությունների Խորհուրդը (մարտ-ապրիլ 1917թ.), մասնակցել է Անդրկովկասի գյուղացիական համագումարին (1917 հունիս, Թիֆլիս)։ 1917թ. վերջին տեղափոխվել է Հայաստան, ընտրվել Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ։ 1918թ. ապրիլին նշանակվել է նորաստեղծ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների և պարենի նախարար, նաև անդրկովկասյան Սեյմի կառավարության օգնության նախարար։ Մասնակցել է Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններին Տրապիզոնում՝ (փետրվարին) և Բաթումում՝ (մայիսին)։ Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից (1918թ., մայիսի 28) հետո Հովհաննես Քաջազնունու հետ ստորագրել է Բաթումի խաղաղության պայմանագիրը (1918թ., հունիսի 4)։ 1918թ. նոյեմբերին նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար: Երկրից արդեն շուրջ 2,5 ամիս բացակայող վարչապետ Հ.Քաջազնունին փոխանցել է իշխանությունը նրան, ով ստանձնել է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները, ապա հաստատվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում, իսկ 1920թ. մայիսին, բոլշևիկյան ապստամբության արդյունքում, հրաժարական է տվել։ 1920թ. ամռանը կառավարության բյուրոյի կազմում մեկնել է արտասահման, հայկական սփյուռքում Հայաստանի օգտին ներքին փոխառություն կազմակերպելու և «Ոսկե հիմնադրամ» ստեղծելու նպատակով։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին կառավարության անունից ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հետագայում տեղափոխվել է Փարիզ, որտեղ հայկական ազգային պատվիրակության կազմում շարունակել է քաղաքական գործունեությունը, սկզբում որպես նախագահի տեղակալ, ապա նախագահ։ 1922-23թթ մասնակցել է Լոզանի կոնֆերանսին՝ ներկայացնելով և պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Ազգերի Լիգայում։ Անդամակցել է հայկական ու ռուսական հասարակական կազմակերպություններին։ 1926թ. Եղբայրական օգնության կոմիտեի նախագահի մտերիմներից է եղել, մեծապես աջակցել է Հայաստանին 1926թ. երկրաշարժից հետո։ 1926-28թթ անդամակցել է նաև «Ռուսական մշակույթի ընկերների օջախ» կոմիտեին։ Դասախոսել է Ռուսական ժողովրդական համալսարանում։ Հանդիսացել է «Իլյուստրիրովաննայա Ռոսսիա» պարբերականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Փարիզի օկուպացիայի ժամանակ, տեղափոխվել է Պորտուգալիա։ 1944թ. ձերբակալվել է՝ գաղտնի ամբաստանության հիման վրա՝ մեղադրվելով գերմանացիների հետ կապերի մեջ, սակայն շուտով ազատվել՝ փաստերի բացակայության պատճառով: Անդամակցել է մի շարք մասսոնական կազմակերպությունների. 1924-31թթ՝ «Հյուսիսային աստղ», 1931-37թթ՝ Ֆրանսիայի «Մեծ Արևելքի Ազատ Ռուսաստան» օթյակներին, 1932թ.՝ «Հյուսիսային աստղ» օթյակի ղեկավար մարմնին, որը համախմբում էր 18-րդ աստիճանի ռուսաստանցի մասսոններին: Հեղինակել է ինքնակառավարման, բժշկության, տնտեսության ու մշակույթի մասին բազմաթիվ հոդվածներ, հայերենից կատարել է թարգմանություններ: Հրատարակվել են նրա «Թիֆլիս քաղաքի մունիցիպալ տնտեսությունը։ Հանրային դասախոսությունը, Ժողովրդական համալսարան» (1909թ.), «Քաղաքների համառուսական խորհրդի Կովկասյան բաժնի գործունեության կրճատ ակնարկ, 1915-16թթ» (1917թ.), «Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը» (1930թ., 1968թ.), «Քաղաքապետի մը յիշատակները» (1991թ.) և այլ աշխատություններ։ Մահացել է Փարիզում։