Encyclopedia
Ալինա Փահլևանյան
Օպերային երգչուհի
Ծնվել է 1978թ. հոկտեմբերի 20-ին, Երևանում: Օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանի կինն է: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ռաֆիկ Հակոբյանցի դասարանը: 2003թ-ից հանդիսանալով Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի` բազմիցս կատարել է Անուշի դերերգը Ա.Տիգրանյանի «Անուշ» օպերայում, Օլիմպիայի դերերգը` Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայում, Միքայելայի դերերգը` Ժ.Բիզեի «Կարմեն» օպերայում: Նրա երկացանկը ընդգրկում է նաև կամերային երաժշտության ստեղծագործություններ: Մասնակցել է այնպիսի հեղինակավոր փառատոների, ինչպիսիք են` «Զատկի փառատոն»-ը, «Ծննդյան փառատոն»-ը, «Հոգևոր երաժշտության փառատոն»-ը և այլն: Բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Հարավային Կորեայում, Ուկրաինայում, Ռուսաստանում և այլուր: Դարձել է մի շարք հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում` Ա.Իսահակյանի անվան երիտասարդ կատարողների հանրապետական մրցույթի, Ա.Կարապետյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի, «Ռոմանիադա» մեներգիչների միջազգային մրցույթի, «ՅՈՒՆԻՍԱ» օպերային երգիչների միջազգային մրցույթի: 2014թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնում: