Encyclopedia
ԱԼԻՍԱ ՔՅՈՒՐԴԻԱՆ
Կինոօպերատոր
Ծնվել է 1943թ. հոկտեմբերի 8-ին, Երևանում: Եղել է առաջին կին օպերատորը հայկական նկարչական մուլտկինոյում (1969թ.): 1961-64թթ սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1968թ. վերապատրաստվել է Մոսկվայի «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ Մ.Դրույանի արվեստանոցում: 1965թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Նրա աշխատանքներից են՝ «Ջութակը ջունգլիներում» (1969թ.), «Փարվանա» (1970թ.), «Պույ-պույ մկնիկը» (1971թ.), «Վին պինգվինը» (1972թ.), «Կախարդական լավաշ» (1973թ.), «Աղվեսագիրք» (ըստ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի, 1975թ.), «Որսորդներ» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1975թ.), «Մկների ժողովը» (ըստ Աթաբեկ Խնկոյանի, 1978թ.), «Կիկոս» (1979թ.), «Քաջ Նազար» (ըստ Հովհաննես Թումանյանի, 1980թ.), «Հայելի» (1982թ.), «Խոսող ձուկը» (1983թ.), «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ…» (1984թ.), «Սեղմակոճակ»» (1989թ.), «Տան խաղաղ հովտում» (1991թ.), «Միջանցք» (1991թ.), «Ընտրություններ» (1994թ.), «Կացին» (1994թ.), «Տգետը» (1995թ.), «Վիկտորիա» (1997թ.), «Պանդոկ» (2002թ.), «Պետական խորհրդանիշեր» (2008թ.) մուլտֆիլմերը, «Նռնենիներ» ֆիլմը: 2008թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, 2010թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: