Հանրագիտարան
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՉԻՖԼԻԿՅԱՆ
Բեմանկարիչ, գեղանկարիչ
Ծնվել է Ախալցխայում: 1936թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումը (այժմ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): 1938-53թթ եղել է Մցխեթի պետական թատրոնի, 1953-56թթ` Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմանկարիչ, 1956-74թթ` նկարիչ-բեմադրող հայկական հեռուստաստուդիայում: Ձևավորվել է Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (1938թ.), Շիլլերի «Ավազակներ» (1939թ.), Գ.Յաղջյանի «Ոսկի քաղաք» (1954թ.), Գայդարի «ՌՀԽ» (1956թ.), Նար-Դոսի «Ես և նա» (1957թ.), Ա.Արաքսմանյանի «Մեսրոպ Մաշտոց» (1965թ.), Բ.Նուշիչի «Երկու գող» (1967թ.) բեմադրությունները, «Սայաթ-Նովա» (1960թ.) ֆիլմը: Հեղինակել է նաև տիկնիկային ներկայացումների ձևավորումներ: Ստեղծել է բնապատկերներ, դիմանկարներ, թեմատիկ պատկերներ («Ցասման Մհերը», 1960թ.): 1967թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: