Encyclopedia
ԱՆԱՀԻՏ ԶԱՐԴԱՐՅԱՆ
Գեղանկարչուհի
Ծնվել է 1945թ. օգոստոսի 30-ին, Երևանում: Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի դուստրն է: 1964թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանիանվան գեղարվեստի ուսումնարանը, 1969թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1981-82թթ դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում: Հայաստանի նկարիչների միության, 1996թ-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ է: Ստեղծել է դիմանկարներ՝ «Որդուս դիմանկարը» (1979թ.), «Ֆիզիկոս Արա Գրիգորյան» (1984թ.), «Ջեմմա Միրզոյանի դիմանկարը» (1987թ.), բնապատկերներ՝ «Դաշտային ծաղիկներ» (1981թ.), «Բյուրականի շրջակայքում» (1994թ.), կոմպոզիցիաներ՝ «Խնձորենի» (1970թ.), «Խաղաղություն և պատերազմ» (1998թ.), «Վենետիկյան դիմակ» (2000թ.), Ճամփորդական տպավորությունների շարք (1999-2001թթ): Ձևավորել է Ա.Խաչատրյանի «Գայանե» (1971թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն, 1972թ.` Վորոնեժի օպերայի և բալետի թատրոն), Ս.Պրոկոֆևի «Մոխրոտը» (1998թ., Երևանի օպերայի և բալետի թատրոն) բալետների զգեստները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում (1999թ., 2000թ.), Երևանում (2011թ.):