Encyclopedia
ԱՆԱՀԻՏ ՔՆԱՐՅԱՆ
Բանաստեղծ
Ծնվել է 1948թ. մարտի 16-ին, Հայաստանի Գառնի գյուղում (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում): Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը, ապա՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Աշխատել է դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, ապա՝ Աբովյան քաղաքի շրջանային թերթում որպես լրագրող, որից հետո եղել է շրջանային ռադիոհաղորդումների գլխավոր խմբագիրը։ 1992-97թթ աշխատել է հեռուստառադիոպետվարչության (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն) «Մշակույթ» ստեղծագործական միավորումում որպես խմբագիր, որտեղ հիմնադրել և հեղինակել է «Դիմանկար» և «Տեսադարան» հաղորդաշարերը՝ ներկայացնելով հանրապետության մշակույթի գործիչներին, մշակութային կենտրոնների աշխատանքներն ու միջոցառումները։ «Տեսադարան» շարքը ներկայացրել է հիմնականում հայ գրողներին ու բանաստեղծներին՝ Հայաստանի գրողների միության նախագահ Հրանտ Մաթևոսյանի անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ։ 1998թ. հիմնադրել է Սարդարապատ հուշահամալիր-թանգարանի լրատվական կենտրոնը։ 2001-04թթ խմբագրել է «Հանրապետություն» էլեկտրոնային թերթը։ Տպագրվել սկսել է ուսանողական տարիներից` բուհական, հանրապետական թերթերում, «Նոր Ձայներ» գրական անթոլոգիայում, «Գարուն» ամսագրում։ Ստեղծագործության թեման սերն է, հայրենիքը, իր ապրած ժամանակը՝ պայքար, Ղարաբաղյան պատերազմը, արտագաղթը։ Նրա առաջին գիրքը՝ «Ուլունք Շամիրամա ի ծով» պոեմը, լույս է տեսել 1975թ., որին հաջորդել են «Զարկերակ» բանաստեղծությունների, «Տրոփ», «Անվերջ Սկիզբ» (2003թ.) բանաստեղծությունների և պոեմների ժողովածուները։ 2017թ. հրատարակվել է նրա «Դատավճիռ» ժողովածուն, որտեղ ամփոփված են բանաստեղծությունների համանուն շարքն ու «Անվերադարձ վերադարձ» պոեմը։ 1984թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: