Encyclopedia

ԱՆԱՀԻՏ ՖԼՋՅԱՆ

Արվեստաբան

Ծնվել է Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի արդյունաբերական արվեստի բաժինը և նույն թվականից աշխատել դիզայնի տարբեր ասպարեզներում՝ արդյունաբերական և կենցաղային սարքավորումների նախագծում, տպագիր արտադրանքի գրաֆիկական դիզայն, համակարգչային գրաֆիկա: 1973-78թթ եղել է թատերական ինստիտուտի դիզայնի լաբորատորիայի վարիչը, 1978-83թթ՝ «Անի» գիտաարտադրական միավորման դիզայնի բաժնի պետը: 1979թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան: 1974թ-ից արվեստաբանական հոդվածներով հանդես է եկել հանրապետական և միութենական մամուլում: Եղել է Հայաստանի նկարիչների, Հայաստանի դիզայներների միությունների անդամ: Երկար տարիներ ղեկավարել է Երևանի Ռուսական արվեստի թանգարանը: Մահացել է Երևանում: