Encyclopedia

ԱՆԱՏՈԼԻ ԷՅՐԱՄՋՅԱՆ

Կինոռեժիսոր, դերասան

Ծնվել է Բաքվում։ 1961թ. ավարտել է Ադրբեջանի նավթի և քիմիայի ինստիտուտը։ Գրել է կարճ հումորային պատմվածքներ, 1972-73թթ եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի «Ոսկե հորթ» մրցանակի դափնեկիր։ 1972թ. ավարտել է Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացների սցենարիստական բաժինը՝ Իոսիֆ Օլշանսկու արվեստանոցը։ Այդ ժամանակվանից սկսել է գրել սցենարներ, իսկ 1989թ-ից իր սցենարների հիման վրա ֆիլմեր է նկարահանել: Ֆիլմերից են՝ «Գեղեցիկ կանանց կենացը» (1989թ.), «Կնամոլը» (1990թ., երաժշտության հեղինակ), «Իմ նավագնաց» (1990թ.), «Իսկական տղամարդ» (1991թ.), «Նոր Օդեոն» (1992թ.), «Հին ձայնասկավառակներ» (1993թ.), «Փեսացուն Մայամիից» (1994թ., երաժշտության հեղինակ), «Երրորդն ավելորդ չէ» (1994թ.), «Իմպոտենտը» (1996թ.), «Երբ քո բոլոր» (1998թ.), «Գիշերային այց» (1998թ.), «Պրիմադոննա Մերին» (1999թ.), «Վերջնագիր» (1999թ.), «Կարճ կիսաշրջազգեստով գործակալը» (2000թ.), «Սուրբ Վալենտինի օրը» (2000թ.), «Սիրուհին Մոսկվայից» (2001թ.), «Մենք արեցինք դա» (2001թ.), «Գաղտնի ժամադրություն» (2001թ.), «Թեթև համբույր» (2002թ.), «Սիրո նետը» (2002թ.), «Անհաջողակի որդին» (2002թ.), «Ամուսնանալ 24 ժամում» (2004թ.), «Արգելակված ռեֆլեքս» (2004թ.), «Չխախտելով օրենքը» (2004թ.), «Բնության պարգևը» (2005թ.) և այլն։ 1980-90-ական թվականներին եղել է «կոոպերատիվ ֆիլմերի» վառ ներկայացուցիչ։ Եղել է 1992թ. ձևավորված «Նոր Օդեոն» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։ 2005թ. տեղափոխվել է ԱՄՆ։ Մահացել է ԱՄՆ-ի Մայամի քաղաքում: