Encyclopedia

ԱՆԴԱՆ ԷՈԶԵՐ

Բանաստեղծ, գրող

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունը Գատըգյուղի թաղային վարժարանում ստանալուց հետո սովորել է թուրքական պետական լիցեյում: Ավարտել է Կ.Պոլսի Առևտրական բարձրագույն վարժարանը։ 1949թ-ից գրել է հայերեն բանաստեղծություններ, որոնք տպագրվել են պոլսահայ մամուլում և տարեցույցներում («Հանդես մշակույթի», «Սբ. Փրկիչ», «Մարմարա» և այլն): Նրա հեղինակած «Սառնադարան» (1955թ.) պիեսը իր իսկ թարգմանությամբ բեմադրվել է Կ.Պոլսի Քաղաքապետարանի թատրոնում, ռադիոբեմականացվել: Ուշագրավ են նաև նրա «Ահա այսպէս» (1953թ.), «Առանձնութիւն» (1984թ.) բանաստեղծությունների ժողովածուները: Նրա «Ծածուկ իրականութիւններ» (1984թ.) արձակ գործերի ժողովածուի շատ պատմվածքներ երգիծական երանգով ներկայացնում են ժամանակակից մարդկային հարաբերությունները: Մահացել է Ստամբուլում։