Encyclopedia
ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 28-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Գեղանկարիչ Հովհաննես Ավետիսյանի որդին է: Նկարել սովորել է ծննդավայրի թիվ 29 դպրոցում՝ հոր արվեստանոցում։ 1985թ. ավարտել է դպրոցը: 1985-86թթ աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում որպես փականագործ։ 1986թ. ընդունվել է Լենինականի Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ։ 1987թ. զորակոչվել է խորհրդային բանակ և երկու տարի ծառայել սահմանապահ զորամասում։ Ծառայութունից հետո շարունակել է ուսումը և ավարտել 1993թ.՝ որպես ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ուսուցիչ։ Նրա ստեղծագործական կյանքը սկսվել է 1986թ.։ Նրա փիլիսոփայության և աշխատանքների հիմնական թեմաներն են կյանք, մարդկային հարաբերություններ, արվեստ, սկիզբ, տիեզերք։ 1991թ. աշխատանքի է ընդունվել Հայաստանի «Արմվտորչերմետ» ձեռնարկությունում որպես Շիրակի մարզի բազայի պետ։ 1996թ. գնել է ձեռնարկության բաժնեմասի 76.2%-ը և դարձել տնօրեն։ Նրա ամենաճանաչված աշխատանքները կատարված են բնական սարդոստայնից, որի հիմնադիրը հենց ինքն է: 2006թ. իր արվեստանոցի պատուհանի անկյունում նկատել է սարդոստայն ու գլխում միտք է առաջացել սարդոստայնից նկարներ ստեղծել. սկսել է ուսումնասիրել սարդերի կյանքը ու սարդոստայնի կառուցվածքը։ Սկսել է սարդեր պահել։ Սարդոստայններով սկսել է ստանալ նկարներ, որոնք էլ շատ արագ ճանաչում են բերել նկարչին (սարդոստայնային արվեստ)։ 2017թ. մասնակցել է Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին և արժանացել «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակին: