Encyclopedia

ԱՆԴՐԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դաշնակահար, կոմպոզիտոր, ջազմեն

Ծնվել է 1957թ. ապրիլի 9-ին, Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Հորական կողմը եղել է Իզմիրից, իսկ մորական կողմը՝ Ադաբազարից։ Նախնիները Հայոց ցեղասպանությունից (1915թ.) հետո Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխվել են Ֆրանսիա։ Յոթ տարեկանից դաշնամուր է նվագել։ Ավարտել է ԱՄՆ-ի Բերքլիի երաժշտության քոլեջը, որտեղ սովորել է կոմպոզիցիա և գործիքավորում: Ֆրանսիա վերադառնալուց հետո երաժշտության դասեր է տվել, ստեղծել է իր առաջին ջազ խումբը և երաժշտություններ է գրել։ 1980թ. Գրենոբլում ստեղծել է «Հորն Սթաֆ» ջազ խումբը։ Համագործակցել է Շառլ Ազնավուրի ու Ժիլբեր Բեկոյի հետ, աշխատել է նաև հայտնի ակորդեոնահար Ռիշար Գալյանոյի, Միշել Պետրուչիանիի և այլ հայտնի երաժիշտների հետ։ 2012թ. եղել է Հայաստանում և մենահամերգով հանդես է եկել Արամ Խաչատրյան համերգասրահում: Եղել է ֆրանսիական մի շարք երաժշտական հեռուստաշոուների ժյուրիի անդամ: Հեղինակել է երաժշտություններ հայտնի կատարողների և ֆիլմերի համար, թողարկել է երեք ձայնասկավառակ (Inkala, 2008, So in love, 2010, Melanchology, 2011):