Encyclopedia

ԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1982թ. հունիսի 24-ին, Երևանում: Օպերային երգիչ Գևորգ Հակոբյանի կինն է: 1999-2004թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում: 2006-08թթ ուսումը շարունակել է ասպիրանտուրայում: 2007թ-ից հանդիսանում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի: Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Պուչչինիի «Տոսկա» (Տոսկա), «Քույր Անջելիկա», «Ջիաննի Սկիկի», «Թիկնոց», Վ.Բելլինիի «Նորմա» (Ադալջիզա), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Աննա), S.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Փառանձեմ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Թամար), Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», Գ.Դոնիցետտի «Լուչիա դի Լամերմուր»: