Encyclopedia
ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՈՎՅԱՆ
Գյուղագիր
Ծնվել է ՀՀ Ուզունլար (այժմ` Օձուն) գյուղում: Պատանի հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Ջալալօղլիի (այժմ` Ստեփանավան) հայկական դպրոցում։ Հետագայում տեղափոխվել է Թիֆլիս։ Նրա առաջին պատմվածքը` «Ձայնիկը», տպագրվել է «Նոր-դար» հանդեսում։ Նրա «Լևոնի հեքիաթը» ունի ինքնակենսագրական բնույթ։ Այստեղ նկարագրել է իր և Հովհաննես Թումանյանի դպրոցական կյանքը Ջալալօղլիում։ Եղել է Հ.Թումանյանի մտերիմ ընկերը։ Թումանյանը «Անուշ» պոեմի առաջին տարբերակի նախաբանը նվիրել է գրողին։ 1938թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Մահացել է ՀՀ Օձուն գյուղում: