Encyclopedia
ԱՇՈՏ ԶՈՐՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Թուրքիայի Կերասուն քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Էսայան վարժարանում։ Սովորել է Վիեննայի նկարչական դպրոցում, 1928թ. ավարտել Հռոմի գեղարվեստի ակադեմիան։ 1928թ. հաստատվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում և նկարչություն դասավանդել տեղի հայկական դպրոցներում։ 1941թ. տեղափոխվել է Կահիրե։ Եղել է Եգիպտոսի ճանաչված նկարիչներից։ Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, ձևավորել է գրքեր։ Նրա արվեստին բնորոշ է հնչեղ գույների համադրումով ստեղծված քնարականությունը, ընդհանրացված ձևերի կառուցիկությունը։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բեյրութում, Հալեպում, մասնակցել է եգիպտահայ նկարիչների ցուցահանդեսներին, Փարիզի ձմռան սալոնին (1949թ.), Վենետիկի (1952թ.), Ալեքսանդրիայի (1955թ., 1957թ.) բիենալեներին և այլն։ Նկարչի կտավները գտնվում են Կահիրեի և Ալեքսանդրիայի թանգարաններում, Վենետիկի և Վիեննայի Մխիթարյանների վանքերում, ինչպես նան մասնավոր հավաքածուներում։ 1974թ. նրա մոտ 200 գործեր հանգրվանել են Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մահացել է Կահիրեում: