Encyclopedia

ԱՍՏՂԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ

Դրամատուրգ

Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 21-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ա.Բակունցի անվան մանկավարժական քոլեջը, ապա` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրական բաժինը: Սովորել է նաև Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի կինոդրամատուրգիայի բաժնում: Աշխատել է Երևանի Համազգային թատրոնում` որպես գրական մասի վարիչ: Սցենարի վարպետություն է դասավանդել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ՀՌԱ-ում: Տպագրվել է հայաստանյան գրական հանդեսներում, թարգմանվել ռուսերեն, անգլերեն, պարսկերեն լեզուներով: 2002թ. լույս է տեսել նրա «Մեկ թագավորի թատրոն» գիրքը: 2010թ. հրատարակվել, իսկ 2013թ. վերահրատարակվել է «Կաղանդ պապ կամ վերադարձ Ռիգելից» հեքիաթը, որը թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով: Նրա «44 աստիճանի վրա» պիեսը բեմադրվել է Երևանի Ս.Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Նույն թատրոնի խաղացանկում է եղել նաև գրողի «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» մանկական ներկայացումը: Աշխատել է նաև հեռուստաընկերություններում: Եղել է «Եղբայրներ», «Խաչվող հետքեր», «Քարտ բլանշ» հեռուստասերիալների սցենարի հեղինակը: Մասնակցել է «Այդ ես չեմ» հեղինակային ֆիլմի սցենարական աշխատանքներին: «Սոսե» միջազգային կինոփառատոնի կողմից «Սպասում» կարճամետրաժ ֆիլմի համար ստացել է «Լավագույն սցենար» մրցանակը: «Կարոտ» կարճամետրաժ ֆիլմը «Ես եմ» փառատոնում ստացել է «Գրան Պրի» մրցանակ: 2002թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: