Encyclopedia
ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱԲԵՂԱ
1387 - 15-րդ դար
Վանական և գեղարվեստական կրթությունն ստացել է Ռշտունյաց երկրի Սբ. Վարդան անապատում, իր մորեղբայր Հակոբ վարդապետից սովորել է «…զգիր, զծաղիկ, զոսկել և զկազմել և այլ բազում բարութիւն»։ Ձեռագրեր է ընդօրինակել Ակոռիի և Ոստանի վանքերում։ Երևանի Մ.Մաշտոցիանվան Մատենադարանում են պահվում նրա պատկերազարդած 1417թ. և 1419թ. Ավետարանները, 1418թ. Մաշտոցը։ 1403թ. Անձնանապատում ընդօրինակել է մի Ոսկեփորիկ (Վիեննայի Մխիթարյան մատենադարան)։ Ընդօրինակություններ է կատարել կիլիկյան, հատկապես Սարգիս Պիծակի պատկերազարդած ձեռագրերից՝ փորձելով համակցել տեղական՝ Վասպուրականի մանրանկարչական դպրոցի և Կիլիկիայի 14-րդ դարի գեղանկարչության ավանդույթները։ Նրա պատկերներին բնորոշ է մաքուր, վառ գույների (կարմիր, կապույտ, կանաչ, դեղին) և ռիթմիկ գծերի դաշնությունը։ Մանրանկարներում արտացոլվել են ժողովրդական նիստ ու կացի առարկաները, տարազը և այլն։