Encyclopedia
ԱՎԵՏԻՍ ԹԵՐԶԻԲԱՇՅԱՆ
Գրող, պետական գործիչ
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Սովորել է Վանի Հիսուսյան և Երամյան վարժարաններում: Օսմանյան սահմանադրության հռչակումից (1908թ.) հետո ընտրվել է Վանի քաղաքապետ: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ մասնակցել է Վանի հերոսամարտին, որից հետո ռուսական զորքերի ու հայ գաղթականների հետ անցել Արևելյան Հայաստան: 1917թ. ընտրվել է Արևմտահայ ազգային խորհրդի, ապա՝ Հայաստանի ապահովության խորհրդի անդամ: Գործուն մասնակցություն է ունեցել արևմտյան ճակատը արևմտահայ կամավորականներով համալրելու, արևմտահայ փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման գործում: 1921թ. սկզբներին Կ.Պոլսում մասնակցել է ռամկավարական և ազատական (վերակազմյալ՝ հնչակյան) կուսակցությունների բանակցություններին, որոնց հետևանքով հիմնադրվել է Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ): 1924-26թթ խմբագրել է «Ապագա» (Փարիզ) թերթը: Հրատարակել է Մկրտիչ Խրիմյանկաթողիկոսին («Արծիվը իր բույնին մեջ», 1938թ.), Պողոս Նուպար փաշային («Նուպար», 1939թ.), Անդրանիկ Օզանյան զորավարին («Անդրանիկ», 1942թ.) նվիրված հուշագրությունները, «Աթոսի հարյուր և մեկ պատմվածքներ»-ը (1945թ.), «Երկու տարի Ատիս Ապեպայի մեջ» վեպը: Գրել է պիեսներ, որոնցից «Ճշմարիտ» (անտիպ) դրաման 1900-ական թվականներին բեմադրվել է Վանում: Գործածել է «Աթոս» գրական ծածկանունը: Մահացել է Փարիզում: