Encyclopedia

ԱՎԵՏԻՔ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՑԻ

Մշակութային գործիչ, մաթեմատիկոս, աստղագետ, պատմիչ

Ծնվել է Տիգրանակերտում։ Տիրապետել է արաբերենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին, եբրայերենին, ղպտերենին, թուրքերենին, հունարենին, լատիներենին և ֆրանսերենին։ Երկար տարիներ ապրել, սովորել ու ստեղծագործել է Արևմտյան Հայաստանի մշակութային աչքի ընկնող կենտրոններում՝ էրզրումում, Վանում, Բաղեշում, Սեբաստիայում և Թոխաթում։ Ուսումնառության նպատակով եղել է Պարսկաստանում, Արաբիայում։ Առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել դեպի բնական գիտությունները, զբաղվել է նաև պատմագրությամբ և աշխարհագրությամբ։ Գիտությանն անկաշառ նվիրվածության պատճառով բազմիցս ենթարկվել է ժամանակի «որովայնամոլ և արբշիռ, ուսումնատեաց եկեղեցականաց» նախատինքներին և հալածանքներին։ Օգտվելով հայ և օտար աղբյուրներից՝ մշակել ու կազմել է աստղաբաշխության, տոմարագիտության, աշխարհագրության, երաժշտության վերաբերյալ գործեր։ Ձեռագիր վիճակով մեզ են հասել 1684-1709թթ գրած աստղագիտական-տոմարագիտական ստվարածավալ «Դեֆթեր գիրք»-ը, 1695-1709թթ կազմած «Ըստուռլապ»-ը, որի մեջ նկարագրված են աստղաբաշխական զանազան գործիքներ, 1700թթ գրած «Ոսկեփորիկ»-ը, 1719թ. կազմած «Զիճ գիրք»-ը, ապա «Ախտարացոյց»-ը, «Աշխարհացոյց»-ը։ 1701-12թթ, օտար և հայ պատմիչների երկերի հիման վրա, շարադրել է խիստ կարևոր մի ժամանակագրություն՝ «Աղիւսակապատմագիր», սկսելով աշխարհի արարչագործությունից, հասցնելով մինչև Աստվածատուր Համադանցու կաթողիկոսական գահ բարձրանալու թվականը՝ 1714թ.։ Հայ պատմագրության համար որոշակի արժեք ունեն աշխատության վերջին մասերը, որ վերաբերում են Հայաստանի 16-17-րդ դարերի քաղաքական անցուդարձերին։ Ուշագրավ են նաև «Աշխարհացոյց»-ում նրա, իբրև ականատեսի, Փոքր Ասիայի և Կիլիկիայի հայաբնակ վայրերի մասին հաղորդած տեղեկությունները և, հատկապես, Հաբեշստանին վերաբերող «Վասն որ կամի Հէպէշին երկիրն գնալ, այսպես է» խորագրով հատվածը։ Նրա աշխատությունների ձեռագրերը մեծ մասամբ գտնվում են Վենետիկի Մխիթարյանների մատենադարանում։ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են նրա ժամանակագրության երեք օրինակներ, որոնցից մեկը նրա ինքնագիրն է՝ արտագրված իր իսկ սղագիր օրինակից, 1712-14թթ, Աստվածատուր Համադանցու համար։