Encyclopedia
ԱՐԱ ՎՐՈՒՅՐ
Դերասան, լուսանկարիչ
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասան, բեմադրիչ Արամ Վրույրի և դերասանուհի Նունե Վրույրիորդին։ 1930-32թթ որպես դերասան աշխատել է Լենինականի պետական թատրոնում (այժմ՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն)։ Հանդես է եկել կատակերգական և բնութագրական դերերով: Լուսանկարել է Ավանի, Պտղնիի, Թարգմանչաց վանքի, Աշտարակի Կարմրավոր և Մարինե, Եղվարդի Սբ. Աստվածածին եկեղեցիները, Կամսարականների Թալինի եկեղեցին և բազիլիկան, Սանահինի կամուրջը, Մուղնիի, Հովհանավանքի, Սաղմոսավանքի, Բջնիի, Կեչառիսի, Սևանի, Մակարավանքի, Ամաղու Նորավանքի հուշարձանները: Հոր հետ լուսանկարել է Ջուղայի խաչքարերը: Եղբոր հետ միասին շրջել են Հայաստանի մի շարք վայրերով, կատարել լուսագրումներ` Ամբերդ, Աշտարակ, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, լուսանկարել են Ախթալայի վանքը և Գառնիի հեթանոսական տաճարի ավերակները։ 1936թ. լուսանկարել է Երևանի բնակելի տներ (այդ կառույցները չեն պահպանվել): 1939թ. եղել է Ճարտարապետության ամբիոնի լուսանկարչական լաբորատորիայի վարիչը, Վարազդատ Հարությունյանի գործընկերը: 1941թ. զորակոչվել է բանակ, մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: Զոհվել է Նովոռոսիյսկ քաղաքի ճակատամարտի «Սախարնայա գոլովկա» տեղամասում` կապի ընդհատված գիծը վերանորոգելու հրամանը կատարելիս: