Encyclopedia
ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆ
Եկեղեցական գործիչ, փիլիսոփա, աստվածաբան
Ծնվել է 1947թ. մարտի 8-ին, Բեյրութում: Նախնական կրթությունն ստացել է Լիբանանի Մեսրոպյան վարժարանում: 1965թ. ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի (Անթիլիաս, Լիբանան) ժառանգավորաց, 1968թ.՝ ընծայարանի բաժինները: 1968-78թթ սովորել է Շվեյցարիայի Պոսե էկումենիկ հաստատությունում, Բեյրութի ամերիկյան, Նյու Յորքի Ֆորդհամի, Օքսֆորդի համալսարաններում։ 1978թ. ստացել է աստվածաբանության մագիստրոսի, եկեղեցական պատմության մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի կոչումներ: 1968-75թթ եղել է դպրեվանքի փոխտեսուչը, աստվածաբանության դասախոս, Կիլիկիո կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների ընդհանուր քարտուղարը: 1972-75թթ դասավանդել է Հայկազյան քոլեջում, Բեյրութի համալսարանում և նույն քաղաքի Ամերիկյան համալսարանում։ 1977թ. նշանակվել է Վիեննայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ: 1978թ. եղել է Լիբանանի թեմի առաջնորդը, տեղապահ, 1979-95թթ՝ առաջնորդը: 1991թ. Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կանբերայի (Ավստրալիա) 7-րդ համաժողովում ընտրվել է կենտրոնական ու գործադիր վարչության ատենապետ, վերընտրվել 1998թ.՝ Հարարեի (Զիմբաբվե) 8-րդ համաժողովում: Նրա աշխատությունները վերաբերում են աստվածաբանությանը, Մերձավոր Արևելքի եկեղեցական պատմությանն ու էկումենյան շարժմանը: 1985թ. դարձել է արքեպիսկոպոս: 1995թ-ից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն է: Կաթողիկոս դառնալուց հետո լուծել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման և վերածաղմկան աշխատանքները: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ աշխարհի մի շարք պարբերականներում, որոնք թարգմավել են տարբեր լեզուներով: Տպագրվել են նրա «Ներսէս Շնորհալի Աստուածաբան ու Էքիւմէնիստ» (1974թ.), «Հայաստանեայց Եկեղեցւոյ Ճշմարիտ Դիմագիծը» (1979թ.), «Վերականգնումի Կամքով» (1983թ.), «Ժողովուրդին հետ» (1989թ.), «Դէպի 1700-ամեակ Սուրբ Թադէի Ճամբով» (1996թ.), «Որդի Աստուծոյ, Որդի Մարդոյ» (1999թ.), «Ազգ, Եկեղեցի, Հայրենիք» (1999թ.), «Հաւատքի Առաքելութիւն» (2003թ.), «Տէր Զօր։ Համազգային Ուխտատեղի» (2005թ.), «Ծառայութեան Մեծութիւնը» (2005թ.), «Կեանքը Արժէքներով Իմաստաւորել» (2009թ.) և այլ աշխատություններ: Արժանացել է միջազգային և հայկական բազմաթիվ պարգևների, տիտղոսների, կոչումների, 2015թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: