Encyclopedia
ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ռեժիսոր , բեմադրիչ
Ծնվել է 1976թ. փետրվարի 27-ին, Երևանում: 1993-98թթ սովորել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի բաժնում, 2002-05թթ` ՀՀ Կառավարման պետական ակադեմիայում` պետական ծառայող, պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտությամբ: 1998-2000թթ աշխատել է Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր, 2000-02թթ` «Խ.Աբրահամյան և թատրոն» հիմնադրամում` որպես դերասան և ռեժիսորի ասիստենտ: 2001-02թթ եղել է քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի եկեղեցական հանձնաժողովի մշակութային ծրագրերի ղեկավարը, 2003-05թթ` Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխտնօրենը, 2007-09թթ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարը, 2009-11թթ` «Արարատ» մշակութային հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը: 1998թ-ից բեմադրել է մի շարք ներկայացումներ թատրոնում և հեռուստատեսությամբ, եղել է բազմապիսի պետական մեծ ու փոքր միջոցառումների և նախագծերի սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսոր, որոնցից են` «Գրիգոր Լուսավորիչ» ռոք-օպերա (2001թ.), «Հայկյան» երիտասարդական համահայկական մրցանակաբաշխություն (2001-04թթ), «Սասնա էրգիր» համերգ-ներկայացում (2005թ.), ՀՀ անկախության 15-ամյակին նվիրված «Ոգու տոն» երաժշտաթատերական հանդիսություն (2006թ.), «Խորեն Աբրահամյան» հուշ-երեկո (2006թ.), «Վանուշ Խանամիրյան 80», «Ֆրունզե Դովլաթյան 80», «Ժիրայր Ավետիսյան 80», «Վլադիմիր Աբաջյան 80» հոբելյանական երեկոներ (2007թ.), «Շուշիի ազատագրման 15-ամյակ» (2007թ.), «Սարդարապատ 90», «Երևանի օր 2790», «Հայ օլիմպիականների մեծարման երեկո», «Պարի միջազգային օր», «Երևանի գունազարդ երկինք» (2008թ.), «Վազգեն Ա Վեհափառ Հայրապետ 100», «Վիկտոր Համբարձումյան 100», «Թ.Ալթունյանի անվան երգի պարի անսամբլ 70» երեկոներ (2008թ.), «Սոս Սարգսյան80», «Գեորգի Ասատուրյան 85» հոբելյանական երեկոներ (2009թ.), «Ուսուցչի օր» տոնական հանդիսություն, «Կինոաշուն» փառատոնի հանդիսավոր բացում և փակում (2010թ.), ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Հերոսական բալլադ» երաժշտաթատերական հանդիսություն (2011թ.), «Նորայր Մեհրաբյան 70», «Անդրանիկ Մարգարյան 60» հոբելյանական երեկոներ (2011թ.), «Երևան` գրքի համաշխարհային մայրաքաղաք» բացման հանդիսավոր միջոցառում (2012թ.), «Հայաստանի կամերային նվագախումբ 50», «Ալբերտ Մկրտչյան 75» հոբելյանական երեկոներ (2012թ.), «Հայակ» կինոմրցանակաբաշխություն (2012թ.) և այլն: Որպես ռեժիսոր և սցենարիստ հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Վազգեն Ա Վեհափառ Հայրապետ» (2008թ.), «Ծննդյանդ խորհուրդը» (2008թ.), «Նպատակներիս ծառը» (2010թ.), «Հայ կինոյի ոդիսականը» (2010թ.): Եղել է «Թափառում» գեղարվեստական ֆիլմ ռոք-օպերայի հեղինակն ու պրոդյուսերը: 2011-18թթ աշխատել է Երևանի քաղաքապետարանում` որպես քաղաքապետի խորհրդական, մշակութային ծրագրերի համակարգող և փոխքաղաքապետ: 2001թ. և 2004թ. արժանացել է «Հայկյան» մրցանակի, 2004թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2006թ.` մեդալի, 2010թ.` «Ոսկե Պրահա» միջազգային հեռուստաարտադրանքի փառատոնի մրցանակի, 2012թ.` Մարդկության համաշխարհային բարեգործական հիմնադրամի գեներալ Մադաթովի անվան մրցանակի և Հոլիվուդի «Արփա» կինոմրցանակաբաշխության մրցանակի` լավագույն կինոսցենարի համար: 2012թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: